Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին գրությամբ ներկայացնում է օդի որակի սարքավորումների վերաբերյալ պահանջները։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրել են քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
«Մենք գրություններով արդեն ծանուցում ենք կառուցապատողներին, և այսօր ամբողջական տեսքով կվերջացնենք աշխատանքները»,- ասել է քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը։
Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ սա իրականացվող կարևոր ծրագրերից մեկն է:
«Փաստացի մեզ համար հնարավորություն է ստեղծվում տեղից՝ հատուկ սարքերի միջոցով, ստանալ տեղեկատվություն և հասկանալ, թե ինչ աղտոտվածության է օդը շինարարական օբյեկտների շրջակայքում, և դրանով իսկ իրականացնել վերահսկողական աշխատանքներ»,- ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում