Շվեդական պահուստային Karlshamn ջերմաէլեկտրակայանը, որն էներգիա արտադրելու համար օգտագործում է մազութ, անցել է շահագործման կանոնավոր ցիկլի՝ թագավորությունում բնական գազի գների աննախադեպ բարձրացման պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով շվեդական Uniper SE էներգետիկ օպերատորի ներկայացուցիչ Թորնբյորն Լարսոնին։
Նրա խոսքով, էլեկտրակայանը վերջին յոթ օրն աշխատում է 200-ից 300 ՄՎտ հզորությամբ՝ ժամում սպառելով 50-ից 70 տոննա մազութ։ Bloomberg-ը նշել է, որ էլեկտրաէներգիայի արժեքը Շվեդիայի հարավային մասում, որտեղ գտնվում է Karlshamn ջերմաէլեկտրակայանը, աճել է 51 %-ով, ինչը պատմական բարձր ցուցանիշ է։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան սկսել է հեղուկ բնական գազ գնել Ավստրալիայից՝ էներգետիկ ճգնաժամի պատճառով, որին բախվել է Եվրոպան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում