Այվազովսկու կտավն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

1 Min Read

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 1891 թվականի «Նավը ծովում` լեռների ֆոնին» կտավը վաճառվել է 50 մլն ռուբլով։ Այս մասին գրել է РИА Новости-ին:

Մոսկվայի աճուրդի տանը կիրակի օրը կայացած աճուրդում վաճառվել է կես մլրդ ռուբլի արժողությամբ 83 լոտ, որից մեկը եղել է Այվազովսկու կտավը։

Նշվում է, որ Այվազովսկու «Նավը ծովում՝ լեռների ֆոնին» բնապատկերը նրա ամենահայտնի յուղաներկ կտավներից է։ Այն պատկանում է նկարչի ստեղծագործական գործունեության հասուն շրջանին։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով