«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հ-45, Շաքի-Սիսիան-Դաստակերտ ճանապարհի կմ3+700-կմ5+740 հատվածում միջին նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։
Տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ, կատարվել է ճանապարհի գծանշում։ Այժմ իրականացվում է կողնակների հարթեցում։
Շինաշխատանքների ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում