Որոնք են էներգետիկ համակարգի զարգացման առաջնահերթությունները. Ipsos-ի հարցումները` ըստ երկրների. ԻՆՖՈԳՐԱֆԻԿԱ

2 Min Read

Աշխարհում նոր տեխնոլոգիաների ներդրումը ենթադրում է էլեկտրաէներգիայի հսկայածավալ սպառում։ Այս տարի նոյեմբերի 30-դեկտեմբերի 12 ընկած ժամանակահատվածում Դուբայում անցկացվում է COP28 համաժողովը, որի շրջանակներում քաղաքական գործիչները, գործարարներն ու կլիմայագետները քննարկում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և էներգետիկ անցումը։ Այս հարցերի շուրջ քննարկումներն ու քաղաքական հանձնառությունները վճռորոշ նշանակություն ունեն։

Այնուամենայնիվ, ապագայի էներգետիկ քաղաքականության համաձայնեցման հետ կապված կան որոշակի բարդություններ, որոնք պայմանավորված են երկրների էներգետիկ համակարգի զարգացման քաղաքականության հետ կապված տարատեսակ առաջնահերթություններով։

2022թ-ին  Ipsos28 խոշոր երկրներում 24,000 մարդու հարց է ուղղել, թե որոնք են իրենց երկրներում էներգետիկ համակարգի զարգացման առաջնահերթությունները։


Ստորագրվել են «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի համաձայնագրեր


Հրացվածների 31%-ը կարևորում է էներգետիկ անվտանգությունը, որը ենթադրում է նաև էներգետիկ անկախությունը։

Հավասարապես կարևորել են նաև էլեկտրաէներգիայի հասանելիությունը բնակչությանը, ինչպես նաև մաքուր էներգետիկան, որոնք երկուսն էլ հավաքել են 28% մասնաբաժին։

Հարցվածների 18%-ը կարևորել է արտանետումների և ևս 18%-ը`ծառերի հատման դեմ պայքարին ուղղված էներգետիկ քաղաքականությունը։

Հաջորդիվ ուսումնասիրենք այն երկրները, որտեղ ավելի շատ կարևորվում է էներգետիկ անվտանգությունը․

Այստեղ առաջին երեք տեղերում են հայտնվել ՀԱՀ-ը, Նորվեգիան և Շվեդիան։ Այս երկրներում հարցվածների համապատասխանաբար 44%,42% և 41%-ը գտնում է, որ էներգետիկ անվտանգությունը առաջնահերթ խնդիր է։ Երրորդ երկրներից էներգետիկա անկախություն ձեռք բերելը կարևորվում է այս երկրներում։

Էներգետիկ անվտանգության շուրջ զրույցները սկսեցին առավել տարածվել ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված։

Ուսումնասիրենք, այն երկրները, որտեղ առաջնային է հանարվում մաքուր էներգետիկայի զարգացումը․

Այս ցուցակը գլխավորում է Ճապոնիան 40% ցուցանիշով։ Նրան հաջորդում են Արգենտինան և Նոր Զելանդիան համապատասխանաբար 38% և 36% մասնաբաժիններով։

Եվ վերջում անդրադառնանք էլեկտրաէներգիայի հասանելությունը որպես առաջնահերթ խնդիր համարող երկրներին.

Այստեղ ցուցակի առաջին 5 հորիզոնականները գրավել են եվրոպական երկրները։

Առաջին տեղում է Բելգիան 43% ցուցանիշով։ Երկրորդ և երրորդ տեղերում են հայտնվել համապատասխանաբար Մեծ Բրիտանիան՝ 41% և Ավստրալիան՝ 37% ցուցանիշներով։

Կիսվեք այս հոդվածով