Բայդենը ստորագրել է գնաճի մասին օրենքը

1 Min Read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը ստորագրել է 430 միլիարդ դոլարի օրինագիծ, որը համարվում է ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն կլիմայական փաթեթը։ Փաթեթով նախատեսվում է կրճատել ջերմոցային գազերի ներքին արտանետումները, ինչպես նաեւ նվազեցնել դեղատոմսով բաց թողնվող դեղերի գները եւ ինֆյացիան: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Փաստաթուղթն ի թիվս այլ միջոցների, նախատեսում է խոշոր բիզնեսի համար հարկերի ավելացում, ինչն առաջացրել է հանրապետականների վրդովմունքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել էր այսպես կոչված «Գնաճի իջեցման մասին» օրինագիծը։ Նախաձեռնությունների այս փաթեթն ավելի վաղ հավանության էր արժանացել նաև ԱՄՆ Սենատի կողմից։

Share This Article