ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության

1 Դեկտեմբերի, 2023
3 Min Read

Հայաստանում առաջին անգամ կներկայացվի«Շախմատ և ջազ» ձևաչափը։

Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։

Տոմսերը կարելի է գնել www.tomsarkgh.am կայքից և համերգասրահի տոմսարկղից, իսկ կորպորատիվ հայտերի դեպքում՝ in**@40************.am:

Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանիպետական ջազ նվագախմբի և Ավագ Մարգարյանիմասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն ենԼևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։

Միջոցառման գործընկերներ՝ «Մուսա» գինի, «Չեսիֆայ» ընկերություն։ 

Միջոցառումն իրականացվելու է միջազգային «Chess and Jazz» ձևաչափով, որն առաջին անգամ է ներկայացվում հայ հանդիսատեսին։ Շախմատային սեանսը կմեկնարկի 18:00-ին. նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն կունենան շախմատ խաղալ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանի և  Էլինա Դանիելյանի հետ՝ միաժամանակ վայելելով ջազ և հայկական գինի։Ապա 20:00 կմեկնարկի ջազ համերգը։ 

Համերգի ընթացքում նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները։ Մասնավորապես, կներկայացվեն Կոմիտասի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Շաքարյանի և Արմեն Հյուսնունցի ստեղծագործությունները։ Երեկոյի հատուկ հյուր Ավագ Մարգարյանը հանդես կգա բլուլով և զուռնայով:

«Մենք և Մունք»ը ԱրարատԲանկի երկրորդհամագործակցությունն է «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ։ Առաջինը կրում էր «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը։ Վերջինից ստացվածամբողջ հասույթը նույնպես ուղղվել է քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից շահառուների կրթավճարի տրամադրմանը։  


*ԱրարատԲանկը հիմնադրվել է 1991 թվականին՝նպատակ ունենալով նպաստել երկրի տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ կրելով սոցիալական պատասխանատվություն և ստեղծելով արժեք բաժնետերերի, հաճախորդների և աշխատակիցների համար:

Բանկի գաղափարախոսության հիմքում կրթությունն է, առողջապահությունը, շրջակա միջավայրը և արվեստը, և մինչ օրս իրականացված բոլոր ԿՍՊ նախագծերը նպատակ ունեն նպաստելու հասարակության առաջընթացին և երկրի բարօրությանը: ԱրարատԲանկի այսօրվա ռազմավարական ծրագրերը միտված են խոստումնալից ապագայի կերտմանը։

*«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է արցախյան երրորդ պատերազմից հետո, որի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատությունում սովորող 97 ուսանող-շահառու։
Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի և մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն