Հայտնի է՝ ովքեր են 2023 թվականի աշխարհի ամենահարուստ հայտնիները. Թոփ 10

1 Min Read

The Scotsman-ը հրապարակել է 2023 թվականի աշխարհի ամենահարուստը հայտնիների թոփ 10-յակը:

Ցուցակի առաջատարը Հոլիվուդի ամենանշանավոր կինոռեժիսոր Ջորջ Լուկասն է, որի կարողությունը գնահատվում է 10 միլիարդ դոլար:


Երկրորդ
տեղում աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգն է՝ 8 մլրդ դոլար կարողությամբ:

Երրորդ տեղում ամերիկյան լրատվամիջոցների սեփականատեր, թոք շոուի հաղորդավար, դերասանուհի, պրոդյուսեր և բարեգործ Օփրա Ուինֆրին է: Նրա  կարողությունը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։

Ցուցակում չորրորդը դերասանուհի, բարերար Ջեյմի Գերցն է, որի կարողությունը կազմում է 3 մլրդ դոլար։

Հինգերոդը ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր և գործարար Ջեյ Զին է: Աստղի կարողությունը կազմում է 2 մլրդ դոլար:

Վեցերորդը երգչուհի Ռիհաննան է, ում կարողությունը գնահատվում է 1.7 մլրդ դոլար։

Ցուցակի յոթերորդ տեղը գրավել է ազգությամբ հայ, ամերիկաբնակ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը: Նրա կարողությունը կազմում է 1.4 մլրդ դոլար։

Ութերորդը՝ անգլիացի ռոք երգիչ,երգահան և գործիքավորող Փոլ ՄաքՔարթնին է: Լեգենդար Beatles-ի անդամի կարողությունը գնահատվում է 1.2 մլրդ դոլար է:

Իններորդ տեղը զբաղեցրած նախկին մոդել Սլավիկա Էքլսթոունի կարողությունը ևս կազմում է 1.2 մլրդ դոլար:

Եվ վերջին, տասներրոդ տեղը զբաղցրել է անգլիացի գրող Ջոան Ռոուլինգը՝ կին, ով աշխարհին նվիրեց Հարրի Փոթեր: Գրողի կարողությունը գնահատվում է 1 մլրդ դոլար:

Share This Article