Lego-ի հիմնադրի ծոռնուհին՝ 47-ամյա Սոֆի Քրիստիանսենը, 930 մլն դոլարով վաճառել է ընկերության իր բաժնետոմսերի մի մասը, – գրում է РБК-ն։
Քրիստիանսենը 4 մլն դոլարի բաժնետոմս է վաճառել։ Այսպիսով, ընտանիքի մյուս անդամների մասնաբաժինն ավելի է մեծացել ընտանեկան բիզնեսում:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Սոֆի Քրիստիանսենը որոշել է այս տարի վաճառել իր բաժնետոմսերի մի մասը, որպեսզի կենտրոնանա բնապահպանական ծրագրերի վրա:
Ընկերությունն, այժմ ղեկավարում է Սոֆիի Քրիստիանսենի եղբայրը՝ Թոմաս Քրիստիանսենը:
Դեռ 2016 թվականին Lego-ի հիմնադիր Կյել Քրիստիանսենը հայտարարեց, որ Lego-ի փոխնախագահի պաշտոնը կփոխանցի իր որդուն՝ Թոմասին։ Նրան է փոխանցվել նաև Lego Foundation-ի նախագահի պաշտոնը, ում պատկանում է Lego-ի 25 տոկոսը։
Հայտնի են՝ որոնք են ապրելու համար ամենաթանկ քաղաքները
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում