Հայաստանում 2022 թվականին աղքատ բնակչության թիվը թիվը նվազել է՝ 2021 թվականի 26,5 %-ի փոխարեն կազմելով 24,8 % նախորդ տարվա։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։
Աղքատ բնակչության մեծ մասը՝ 22,5 %-ը ապրում են Երևանում, 15,6 %-ն Արմավիրի մարզում, իսկ 13,8 %-ը՝ Շիրակի մարզում։ Աղքատ բնակչության ամենափոքր մասը՝ 0,9 %-ը, Սյունիքի մարզում է։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝
- Բնակչության 68 %-ը չի կարող իրեն թույլ տալ անսպասելի ծախս կատարել 45 հազար դրամի չափով առանց պարտք վերցնելու:
- Բնակչության 41 %-ը չի կարողանում իրեն թույլ տալ տանը բավարար ջերմություն ապահովել:
- 62 %-ը չի կարող իրեն թույլ տալ ավտոմեքենա:
- 36 %-ը չի կարող ծախսել իր վրա շաբաթական փոքր գումար՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու:
- 6 %-ը չի կարող իրեն թույլ տալ ժամանակին վճարել վարձակալության կամ հիփոթեքի գումարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում