Սինգապուրն ու Ցյուրիխն այս տարի ճանաչվել են աշխարհի ամենաթանկ քաղաքները, — գրում է CNBC-ին՝ մեջբերելով Economist Intelligence Unit-ի (EIU) տվյալները:
11 տարվա ընթացքում սա 9-րդ դեպքն է, երբ Սինգապուրը գլխավորում է ցուցակը, մինչդեռ Ցյուրիխը նախորդ տարի զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։
Նյու Յորքը, որն անցյալ տարի զբաղեցրել էր առաջին հորիզոնականը, իջել է 3-րդ տեղ, որը կիսում է Ժնևի հետ: Նշվում է, որ Սինգապուրին ու Ցյուրիխին հաջորդում են Ժնևը, Նյու Յորքը։
Հարցումն անցկացվել է այս տարվա օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 11-ը՝ համեմատելով ավելի քան 173 քաղաքների 200 ապրանքների և ծառայությունների գները:
Սինգապուրը գրավել է առաջին տեղը մթերային ապրանքների, ալկոհոլի, հագուստի և տրանսպորտային միջոցի բարձր արժեքի պատճառով: Իսկ կենցաղային իրերի և ժամանցի վայրերի բարձր գներով առաջատատար է եղել Ցյուրիխը:
Զեկույցում ասվում է, որ հաճախակի օգտագործվող ավելի քան 200 ապրանքների և ծառայությունների համար տեղական արժույթով գները տարեկան կտրվածքով աճել են 7.4%-ով, բայց դեռևս զգալիորեն բարձր է 2017-2021թթ․ ցուցանիշներից:
Ակնկալվում է, որ գնաճը կդանդաղի հաջորդ տարի, սակայն նախազգուշացվել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ցանկացած հետագա սրացում կարող է բարձրացնել էներգակիրների գները:
EIU-ի ցուցակի թոփ 10 ամենաթանկ քաղաքների շարքում են 2 ասիական քաղաքներ, 4 եվրոպական քաղաքներ և 3 ԱՄՆ քաղաքներ:
1. Սինգապուր
1. Ցյուրիխ
3. Ժնև
3. Նյու Յորք
5. Հոնկոնգ
6. Լոս Անջելես
7. Փարիզ
8. Կոպենհագեն, Դանիա
8. Թել Ավիվ
10. Սան Ֆրանցիսկո
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում