ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ընդլայնման և հարևանության վարչության տնօրեն Լիոնել Ռափայլին և ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:
Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է, որ Եվրոպական ներդրումային բանկը ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կարեւոր գործընկերներից է և կարևորել է մի շարք ուղղություններով ԵՆԲ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը, մասնավորապես՝ էներգետիկայի, կրթության, ճանապարհաշինության և աղբահանության ոլորտներում:
ԵՆԲ գործընկերները պատրաստակամություն ցուցաբերեցին քննարկելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանման հետևանքով առաջացած խնդիրների լուծմանն աջակցելու հնարավորությունները:
ԵՆԲ գործընկերներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել արդյունավետ և կառուցողական փոխգործակցության համար և վերահաստատել, որ ԵՆԲ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման շուրջ համագործակցության հեռանկարները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում