Հայաստանում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն, տնտեսությունը՝ ավելի նորարար. Քերոբյան

1 Min Read

Դեկտեմբերի 1-ին և 2-ին կայանալու է արդեն երկրորդ «Գիտության և գործարարության օրեր» համաժողովը, որը նախաձեռնվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից: 

Այս մասին գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Թալեբի և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Վահան Քերոբյանը:

«Համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անենք, որ Հայաստանում բիզնեսը դառնա ավելի գիտելիքահեն, տնտեսությունը դառնա ավելի նորարար, ավելի մրցունակ: Ընթացքում բազմաթիվ բանախոսներ ելույթ կունենան, և գլխավոր բանախոսը կլինի հայտնի գրող, բիզնեսմեն, գիտնական Նասիմ Թալեբը»,- ասել է նա:

Ըստ նախարարի՝ լինելու են նաև այլ շատ հայտնի գիտնականներ, օրինակ՝ Հարվրդի պրոֆեսոր Սեզարի Դալգոն, որը հայտնի է իր տնտեսական բարդության տեսությամբ, Քեմբրիջի և այլ համալսարաններից այլ գիտնականներ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով