Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հանգստյան գոտում և համար 3 հանրային լողափում։
Պարզվել է, որ հանրային լողափում գործունեություն ծավալող ընկերությունն առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության տեխնիկական և կենցաղային նպատակով ջրառ է իրականացրել Սևանա լճից, իսկ հանգստյան գոտում քաղաքացի Ա. Ի.-ն ապօրինի հորատել է խորքային հոր։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը, կապարակնքվել՝ հորատված խորքային հորը։