Մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար դրույքաչափերը միջինում 3 անգամ կբարձրանան։
Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։
«Նախկինում մեքենաների մեծ հոսք կար, օրինակ, Գյումրու մաքստանը, քանի որ ավելի շատ մեքենա էր ներկրվում, քան մաքսազերծվում, և պահեստը շատ սեփականատերերի համար դարձել է որպես ավտոկայանատեղի։Հոսքը զգալիորեն նվազել է, սակայն խնդիրը դեռևս առկա է։ Առաջարկում ենք ավտոտրասնպորտային միջոցների համար դրույքաչափերը վերանայել` սահմանելով ավելի բարձր դրույքաչափ, որպեսզի տարածքները որպես ուղղակի կայանման վայր չօգտագործեն։ Սա կնշանակի` եթե մարդատար ավտոմեքենայի համար այսօր գանձվում է 16 00 դրամ, ապա հետագայում կգանձվի օրական 5000 դրամ։ Սա չի գործի, եթե ձևակերպում անի ներմուծողը, ընդ որում, առաջին օրվա համար սահմանել ենք, որ պետական տուրք ընդհանրապես չի գանձվի»,– ասել է Մանուկյանը։
Նա նշել է, որ Մաքսակետում կայանելու սակագներն այժմ ավելի ցածր են, քան մոտակա կայանատեղիներում, այդ պատճառով էլ մարդիկ չեն շտապում դուրս բերել մեքենաները: Այժմ հնարավորություն ունեն ավելի շատ մեքենաներ մաքսազերծել, քան բերվում է երկիր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում