Ստորագրվել են «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի համաձայնագրեր

1 Min Read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևան քաղաքում շարունակական են լինելու նախադպրոցական և առողջապահական առաջնային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները: Կհիմնանորոգվի 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա: 

Ծրագիրը ներառում է, ինչպես շենքերի սեյսմիկ ամրացման, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումների կիրառման աշխատանքներ:

«ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրեցինք «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի վարկային, ծրագրի իրականացման ու համագործակցության համաձայնագրեր: Սա բանկի հետ համատեղ կյանքի կոչվող հերթական ծրագրերից է, որը վկայում է հաջողված գործակցության ու վստահելի գործընկերային հարաբերությունների մասին»,- գրել է նա:

Կիսվեք այս հոդվածով