Աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսայի՝ Binance-ի հիմնադիր և գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո նրան փոխարինում է Binance-ի տարածաշրջանային շուկաների ղեկավար Ռիչարդ Թենգը, որ նաև ԱՄԷ-ի առաջատար միջազգային ֆինանսական կենտրոններից մեկի՝ Աբու Դաբիի գլոբալ շուկայի ղեկավարն է եղել:
«Մենք մտնում ենք Binance-ի զարգացման նոր փուլ։ Ոգևորված եմ ամբողջ աշխարհի քաղաքականություն մշակողների հետ աշխատելու հնարավորությամբ՝ կրիպտոներդրողներին արդյունաբերության ապագայի նկատմամբ վստահություն հաղորդելու համար, միաժամանակ ներգրավելով օգտատերերի հաջորդ միլիոնին: Մենք քրտնաջան աշխատելու ենք՝ ապահովելու կրիպտոարժույթների երկարաժամկետ կայունությունը»,- ասել է նոր գործադիր տնօրենն իր առաջին բլոգում:
Առաջարկելով օգտակար և որակյալ ապրանքներ, Binance-ը թիմն առաջնորդվում է այն գաղափարով, որ նորարարությունը պետք է ծառայի օգտատերերի շահերին և, ձգտելով արտադրանքի գերազանցության, հարկավոր է առաջ մղել ֆինանսական նորարարությունները:
«Ջանասիրաբար կաշխատեմ ապահովել, որ ընկերությունը բավարարի և գերազանցի մեր շահագրգիռ կողմերի ակնկալիքները, և խոստանում եմ շարունակել Binance-ի առաքելությունը՝ հասնելու փողի ազատության: 30 տարի աշխատելով ֆինանսական ծառայությունների և կարգավորող ոլորտում՝ ես հասկանում եմ պոտենցիալ մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ներկայացնում է այս ոլորտը, և ես հավատարիմ եմ Binance-ին առաջ տանելու՝ անկախ մարտահրավերներից»,- գրել է նա:
Առավել քան երբևէ կրիպտոարդյունաբերությունը պատասխանատվություն է կրում ավելի մեծ ուշադրություն դարձնելու պետական մարմինների հետ համագործակցությանը, ինչը թույլ կտա անհրաժեշտ ներդրում ունենալ միասնական կարգավորող դաշտի մշակման գործում, ինչը կխթանի նորարարությունը և կպաշտպանի սպառողներին: Ռ.Թենգի խոսքերով, Բայնենսն իր զարգացման ճանապարհին հաղթահարել է բազմաթիվ խոչընդոտներ և այսօր իսկապես ուժեղ է, քանի որ վերջին 2 տարիներին համակարգված աշխատել է՝ լուծելու նախկին համապատասխանության խնդիրները, բացահայտելու, ործակցելու և պահպանելու բարձրակարգ մասնագետներին, ամրապնդելու համապատասխանության ծրագրերն ու մշակույթը:
Binance-ի գործադիր տնօրենը հրաժարական կտա. Կրիպտոհարթակին հասցվել է ֆինանսական ռեկորդային վնաս
Web3-ը կապահովի նորագույն ֆինանսական տեխնոլոգիաների հասանելիությունը
Բլոկչեյնը մեծ ներուժ և կարողություն ունի ֆինանսական ծառայություններին և միջազգային փոխանցումներին անխափան մուտք ապահովման, ինչպես նաև գործարքների ծախսերը նվազեցնելու առումով:
«Մենք հավատում ենք, որ այս տեխնոլոգիան կարող է մարդկանց ավելի մեծ վերահսկողություն տալ իրենց անձնական տվյալների նկատմամբ և նորարարություն առաջացնել ապակենտրոնացված հավելվածների միջոցով: Ես մտադիր եմ շարունակել խթանել Web3-ի զարգացումն ու զանգվածային ընդունումը, ինչպես նաև կառուցել էկոհամակարգ, որն ապահովում է նորագույն ֆինանսական տեխնոլոգիաների հասանելիություն: Հպարտ եմ, որ դեր եմ խաղացել աշխարհում թվային ակտիվների կարգավորման ամենաառաջադեմ մոտեցումներից մեկի ստեղծման գործում: Այս փորձը թույլ է տալիս ինձ հասկանալ կարգավորող դաշտի բարդությունները, որոնք անհրաժեշտ են ապագայում Binance-ի զարգացման հաջորդ փուլ տանելու համար»,- գրում է նա իր բլոգում:
Նա հավելել է, որ վերջին 6 տարիներին հիմք է ստեղծվել Binance-ի շարունակական աճի և զարգացման համար:
«Կշարունակեմ առաջնորդել մեր տաղանդավոր և մոտիվացված թիմ՝ հարգելով և դասեր քաղելով անցյալից: Լիովին գիտակցում եմ պատասխանատվությունս աշխատակիցների, ինչպես նաև ավելի քան 160 միլիոն օգտատերերի հանդեպ, ովքեր վստահում են մեր ընկերությանը»,- գրել է նա:
Օգտատերերի ակտիվները պաշտպանված են 1:1 հարաբերակցությամբ
Դիմելով օգտատերերին՝ Ռ.Թենգն ասել է, որ Binance-ի հիմնական արժեքներից մեկն օգտագործողների մասին հոգ տանելն է:
«Կանեմ ինձնից կախված ամեն ինչ մեր համայնքի բոլորի կարիքները բավարարելու համար: Դուք կարող եք վստահ լինել Binance-ի ֆինանսական հզորության, հուսալիության և անվտանգության վրա: Մենք շարունակում ենք լինել առևտրի ծավալով կրիպտոարժույթի աշխարհի ամենամեծ բորսան՝ առանց պարտքի, առանց մեծ ծախսերի, և չնայած գործարքների ցածր վճարներին, մենք ստանում ենք կայուն եկամուտներ և շահույթներ: Ամենակարևորը՝ մենք լրջորեն ենք վերաբերվում պահառության մեր պարտականություններին և պահուստներ ենք պահում յուրաքանչյուր ակտիվի համար 1:1 հարաբերակցությամբ: Ձեր ակտիվները պաշտպանված են»,- հավաստիացրել է Ռ. Թենգն իր առաջին բլոգում:
Կրիպտոարժույթի քարտի թողարկումը հասանելի է նաև Binance-ի հայաստանյան օգտատերերին
Նա հավելել է, որ պարտավորվում են ապահովել հարթակի հուսալիությունն ու անվտանգությունը՝ սկսած մեկ տարի առաջ ներդրած ակտիվների պահառության տեղեկատվական համակարգի շարունակական բարելավումից մինչև Օգտագործողների համար ապահով ակտիվների ֆոնդի (SAFU) պահպանումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում