Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2024 թվականի սակագները:
2024 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար գործող սակագինը կկազմի՝ 205 992 դրամ՝ 2 427 դրամով ցածր գործող սակագներից։
Հիշեցնենք, որ 2023 թվականի համար ՀՀ կառավարությունը տրամադրել էր սուբսիդիա, և սպառողները (բացի սոցիալապես անապահովներից) ներկայումս վճարում են 200.47 դրամ/խմ:
Քննարկումների արդյունքում սուբսիդավորումը կշարունակվի և սպառողները 2024 թվականին կշարունակեն վճարել նույն գումարը՝ 200.47 դրամ: Արդյունքում՝ 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում