Որքա՞ն կծախսեն ընկերությունները ամանորյա գովազդների վրա

29 Նոյեմբերի, 2023
1 Min Read
Որքա՞ն կծախսեն ընկերությունները ամանորյա գովազդների վրա

Սուրբ Ծնունդը կրկին մոտենում է, և դա թանկ կարժենա այն ընկերությունների համար, որոնք պատրաստվում են ծախսել իրենց գովազդային բյուջեն: Բրիտանական ընկերությունները մտադիր են ծախսել մոտավորապես 9.5 միլիարդ ֆունտ ստեռլինգ (մոտ 10.9 մլրդ եվրո) ամանորյա գովազդի համար,- գրում է Euronews-ը:

Գովազդային ասոցիացիայի և Համաշխարհային գովազդի հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ այս թիվն աճել է 4.8%-ով նախորդ տարվա ռեկորդային 9 մլրդ ֆունտ ստեռլինգ ծախսերի համեմատ:

Aldi-ի մանրածախ առևտրի ընկերության ղեկավարն ասել է, որ Սուրբ Ծննդյան շրջանը բիզնեսի համար «ոսկե եռամսյակ» է, ինչը նշանակում է, որ արժե գումար ծախսել տոնական արշավների վրա:

Անցյալ տարվա համեմատ, ըստ գովազդային ասոցիացիայի, ընկերությունները մտադիր են 20.2%-ով ավելի շատ ծախսել գովազդային արշավների վրա, իսկ գովազդատուներն այժմ հինգ ֆունտից չորսը ծախսում են առցանց գովազդի վրա:

ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում Սուրբ Ծննդյան հեռուստատեսային գովազդները կարծես ավելի շատ են գրավում հանրության ուշադրությունը, քան եվրոպական մի շարք երկրներում, սակայն ամանորյա գովազդի պակաս դեռևս չի զգացվել:

Կիսվեք այս հոդվածով
1 Comment