Սպիտակ տունն արդեն առկայծում է տոնական լույսերով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

98 տոնածառ, ավելի քան 33,800 զարդեր ու տոնական դեկորներ և ավելի քան 142,400 լույս: 300 կամավորներից պահանջվել է մեկ շաբաթ՝ տոներին ընդառաջ Սպիտակ տունը ներսից և դրսից ձմեռային հրաշքի վերածվելու համար:
Այս տարի թեմատիկան երեխաներն են իրենց  մանկության հրաշալիքներով:

«Սպիտակ տան 2023 թվականի տոնական թեման ոգեշնչված է այն բանից, թե ինչպես են երեխաները ապրում այս տոնական սեզոնը. իրենք լիովին ապրում են իրենց շրջապատի գեղեցկությամբ, նրանց զգայարանները արթուն են, սրտերը բաց են տոների կախարդանքի, հրաշքի և ուրախության համար»:


Այս մասին նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկինը գրել են ողջույնի իրենց իրենց նամակում, որը ներկայացված է 2023 թվականի Սպիտակ տան տոնական ուղեցույցում:

Ակնկալվում է, որ տոնական սեզոնի ընթացքում Սպիտակ տուն կայցելի մոտ 100,000 մարդ:

Կիսվեք այս հոդվածով