2020-2023-ին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 4673 որոշում է կայացվել, որոնցից 3427-ը՝ Երեւանում, 1246-ը՝ մարզերում, ընդ որում, մարզեր կան, որ առհասարակ որեւէ դեպք չեն գրանցել, կարելի է ենթադրել, որ այդ մարզերում առհասարակ ինքնակամ կառույցներ չկան: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը՝ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Կառավարությունն առաջարկում է կառուցապատումը սահմանված ժամկետում չավարտելու համար տուգանքի չափը ավելացնել, նաեւ ինքնակամ կառույցների տուգանքը, որը սահմանված էր նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկը, բարձրացնել 750-1500-ապատիկի չափով: Վարչական տույժից հետո դա շարունակելու դեպքում տուգանքը 2500-3500-ապատիկը կկազմի:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում