ԱՄՆ-ն շարունակում է դիվերսիֆիկացնել սեփական տնտեսությունը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Չնայած այն բանին, որ ՌԴ-ն իրեն համարում է ԱՄՆ-ի միակ այլընտրանքը, ԱՄՆ-ը տնտեսությունը շարունակ դիվերսիֆիկացվում է՝ ի տարբերություն ռուսական տնտեսության, որը շարունակում է չափազանց կախված լինել նավթագազային գումարներից։

2023թ-ի առաջին եռամսյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ի ծավալները մոտեցել են $27տրլն-ի։ Այս ծավալների 88%-ը կամ մոտ $24 տրլն-ը ձևավորվում է մասնավոր հատվածի, իսկ 12%-ը կամ $3 տրլն-ը՝ պետական ծախսերի հաշվին։ Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել մասնավոր հատվածի ընկերությունների մասնակցությունը ՀՆԱ-ի ձևավորմանը՝ ըստ տարբեր ոլորտների

Առաջին տեղում մասնագիտական և բիզնես ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններն են։ Վերջիններիս կողմից ձևավորած ավելացված արժեքի ծավալները կազմել են $3,5 տրլն, որը ապահովում է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի շուրջ 13%-ը։

Երկրորդ հորիզոնականում են անշարժ գույք, վարձակալություն և լիզինգ ոլորտի մասնավոր ընկերությունները, որոնք 2023թ-ի առաջին եռամսյակում ստեղծել են $3,3 տրլն-ի ավելացված արժեք, ինչն ապահովում է ԱՄՆ ՀՆԱ-ի 12%-ը։

Երրորդ տեղում են արդյունաբերության ոլորտում գործող մասնավոր ընկերությունները, որոնք 2023թ-ի առաջին եռամսյակի դրությամբ ստեղծել են $2,9 տրլն-ի ավելացված արժեք, որը կազմում  է ՀՆԱ-ի 11%-ը։ Նահանգային և տեղական ծախսերն ապահովել են ՀՆԱ-ի 8%-ը, իսկ ֆեդերալ ծախսերը՝ 4%-ը։

Վերջում մեր ընթերցողներին ծանոթացնենք վերջին 10 տարում ԱՄՆ-ի ամենաարագ աճող ոլորտները․

1-ին, 2-րդ և 3-րդ  տեղերում են ծրագրային ապահովման հրապարակիչները, հաշվողական ենթակառուցվածքների, տվյալների մշակման և հարակից ծառայությունների մատակարարները, անլար օպերատորները (բացառությամբ արբանյակային)՝ համապատասխանաբար 5,2%, 3,9%, 3,6%։

  • ԱՄՆ-ի տնտեսությունը շարունակում է արձանագրել նոր նվաճումներ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ամեն ինչում Կոլեկտիվ Արևմուտքին մեղադրող ՌԴ-ն փորձում է, իհարկե, տնտեսությունը հանել նավթագազային կախվածությունից, սակայն ներկայիս պատժամիջոցները և աշխարհաքաղաքական լարված իրավիճակը բարդացնում են այդ գործընթացը՝ առավելություններ ապահովելով Հավաքական Արևմուտքի համար։ 
Կիսվեք այս հոդվածով