ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԵՎ ԳՆԱՃԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԵՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

2 Min Read

Հարավային Կովկասում բոլոր ժամանակներում էլ իրադարձություններն ընթացել են բուռն կերպով։ Այս սովորույթը չի փոխվելԱյդպես է նաև մեր ժամանակներում։ Հարավային Կովկասը միշտ եղել է խոշոր տերությունների շահերի կենտրոնը և, հետևաբար,  տեղի ունեցող իրադարձությունները կրել են գերտերությունների կողմից վարվող քաղաքականության ազդեցությունները։ Տնտեսական առումով Հարավային Կովկասը մեծ պոտենցիալ ունի, սակայն կրկին գերտերությունների աշխարհաքաղաքական խաղերը թույլ չեն տալիս օգտագործել բոլոր հնարավորությունները, ինչպես դա անում են Մերձբալթյան երկրները՝ լինելով Արևմուտքի տարբեր գերտերությունների ազդեցության տիրույթում։

Հայկական կողմի խոշոր պարտությունից հետո Հարավային Կովկասը մտավ նոր ժամանակաշրջան, որի շրջանակներում Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը փորձում են ընտրել զարգացման նոր հնարավորություններ, որոնք հաշվի են առնում ներկա իրողությունները և հաստատված լոկալ հավասարակշռությունը։ Այս առումով հետաքրքիր են տնտեսական զարգացումներն Ադրբեջանում, որտեղ հատկապես ակտիվացել են եվրոպացիները։ Մերձբալթյան երկրները որոշել են Ադրբեջանի «ազատագրված տարածքներում» զարգացնել այլընտրանքային էներգետիկան, Եվրամիությունը պայմանագիր է կնքում ադրբեջանական գազի ներկրման շրջանակներում ռազմավարական հարաբերություններ զարգացնելու մասով։ Իրավիճակը զարգանում է նաև Վրաստանում, որտեղ արձանագրվել են ռեկորդներ ոչ միայն զբոսաշրջության ոլորտում, այլև արտահանման ծավալներում։ Իրադարձություններ տեղի են ունենում նաև Հայաստանում, որի համար դեռևս շատ դժվար է դուրս գալ պարտվողական պատերազմի փլատակների տակից։

Այս պայմաններում Հարավային Կովկասի պետությունները 2022 թվականի առաջին եռամսյակում ապահովել են տնտեսության աճի հետևյալ արդյունքները․

ԳԾԱՊԱՏԿԵՐ 1․ Տնտեսական աճը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում

Առավելագույն աճ դիտվել է Վրաստանում, որտեղ 2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճը կազմել է 14,9%: Հայաստանում աճը կազմել է 8,6%, իսկ Ադրբեջանում՝ 6,8%։

Գլոբալ գնաճային ճնշումներն իրենց ազդեցությունն են թողել նաև Հարավային Կովկասի երեք պետությունների գների վրա․

ԳԾԱՊԱՏԿԵՐ 2․ Գնաճը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում

2022 թվականի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ առավելագույն գնաճ դիտվել է Ադրբեջանում՝ 13,7%, իսկ նվազագույն գնաճ Հայաստանում՝ 9,3%։ Վրաստանում գնաճը հաստատվել է 11,5% մակարդակում։

Կիսվեք այս հոդվածով