ԱՃՈՂ ԱՂԲԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՍՐՏԱՐՏԱՓԵՐԸ

1 Min Read

Աղբի ծավալն անընդհատ ավելանում է Երկիր մոլորակի վրա։ Դա հիմնականում պայմանավորված է տնտեսության բուռն զարգացմամբ և բնակչության աճով։ Հաշվարկները ցույց են տալիս, որ 2016 – 2050 թվականներին կենցաղային աղբի ծավալն ավելանալու է 1,4 մլրդ տոննայով։ Հայտնում է Vc.ru-ն։

Արտադրական աղբի մասով իրավիճակն ավելի մտահոգիչ է։ Հետևաբար, մարդկությանն անհրաժեշտ են նոր գաղափարներ, որոնք թույլ կտան ստեղծել աղբի հավաքման և վերամշակման նոր տեխնոլոգիաներ։ Նման մի գաղափարի իրագործմամբ է զբաղված «AltruBots» ստարտափը, որն արդեն ստեղծել է ռոբոտ, որը մաքրելու է Չիկագոյի գետերը։

Հետաքրքիր է ռուս երիտասարդների մտահղացումը, ովքեր ստեղծել են մոմե ցեցի բուծման տուփեր, որտեղ վերամշակվելու է պլաստմասսան։ Մեկ բոքսի արժեքը կազմում է $70:

 

Կիսվեք այս հոդվածով