Որոնք են աշխարհի խոշորագույն ներմուծող երկրները. Թոփ 10

2 Min Read

Արտահանման ծավալների աճի և դիվերսիֆիկացման կարևորությունից զատ երկրի տնտեսության համար էական նշանակություն ունեն նաև ներմուծման ծավալները, և դրանց աճը, ի հեճուկս հանրության շրջանում տարածված կարծիքի, բնավ չի նշանակում, որ «մի բան այն չէ», կամ դա այնքան էլ լավ ցուցիչ չէ երկրի համար։


Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ գրեթե 3 անգամ ավելացել է


Պետք է հարցին նայել տարբեր կողմերից։ Այսպես, եթե ինչ-որ տեղ ներմուծման ծավալներն աճում են, ուրեմն դա տեղի է ունենում ինչ-որ երկրների կողմից արտահանման ծավալների աճի հաշվին։ Հետևաբար, աշխարհում խոշոր ներմուծող երկրների կողմից ներմուծման ծավալների անկումը զգալի հարված կհասցնի ոչ միայն արտահանող երկրներին, այլ նաև ողջ համաշխարհային տնտեսությանը։

2022թ-ին աշխարհում ներմուծման ծավալները կազմել են $26 տրլն, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 13%-ով։ Փաստացի,  ներմուծման համաշխարհային ծավալները հավասարվում են ԱՄՆ-ի ՀՆԱ-ի ծավալներին։

Աշխարհի 10 խոշոր ներմուծողներ են համարվում հետևյալ երկրները․

Առաջին տեղում է ԱՄՆ-ն, որի ներմուծման ծավալները 2022թ-ին կազմել են $3,4 տրլն, ինչը կազմում է համաշխարհային ներմուծման ծավալների 13,2%-ը։ Նկատենք նաև, որ ԱՄՆ-ի ներմուծման ծավալները 2022թ-ին 2021թ-ի համեմատ աճել են 15%-ով։

Երկրորդ խոշոր ներմուծող երկիրը Չինաստանն է՝ 10,6% մասնաբաժնով։ Ներմուծման ծավալները, որոնք Չինաստանում 2022թ-ին կազմել են $2,7 տրլն, 2021թ-ի համեմատ աճել են ընդամենը 1%-ով։

Երրորդ տեղում է Գերմանիան, որի ներմուծման ծավալները կազմել են $1,6 տրլն. դա կազմում է համաշխարհային ներմուծման ծավալների 6,1%-ը։ Գերմանիայում ներմուծման ծավալները 2022թ-ին 2021թ-ի համեմատ աճել են 11%-ով։

Ընդհանուր առմամբ՝ Հավաքական Արևմուտքը շարունակում է ապահովել աշխարհի աճող պահանջարկի զգալի մասը։ Նույնիսկ Չինաստանում, որը ներմուծման ծավալներով երկրորդ հորիզոնականն է գրավել, ներմուծման ծավալների աճը չափազանց ցածր է։

Ռուսաստանի ներմուծման ծավալները, որոնք ապահովում են համաշխարհային ներմուծման ծավալների ընդամենը 0,9%-ը, 2022թ-ին 2021թ-ի համեմատ կրճատվել են շուրջ 21%-ով։

TAGGED:
Share This Article