Կարևորելով մարզերի զարգացումը և սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ Team Telecom Armenia-ն սկսում է համագործակցությունը «Լոֆթ»-ի հետ՝ նպաստելու մարզերում երիտասարդների համար նախատեսված կրթական, մշակութային, ժամանցային նախագծերի ակտիվացմանը և տարածմանը։
Համագործակցության շրջանակներում Team Telecom Armenia-ն Իջևանի և Մեղրիի «Լոֆթ» երիտասարդական կենտրոններին տրամադրում է անվճար գերարագ ինտերնետ՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ երիտասարդների ներգրավման և հաղորդակցության զարգացման հարցում։ Սա թույլ կտա ընդլայնել կենտրոնների նախագծերի և ծրագրերի շրջանակը, որոնք կազմակերպվում են առցանց եղանակով։
«Մարզերի զարգացումը և ուժեղացումը, որոնք մեզ համար առաջնահերթություն են, նաև կապված են այդ համայնքներում ապրող երիտասարդների հետ։ Համագործակցելով «Լոֆթ»-ի հետ՝ մենք աջակցում ենք հենց այդ երիտասարդներին՝ նրանց տալով որակյալ ժամանցի, ծանոթությունների հնարավորություն և ժամանակակից կրթական ռեսուրսներին անսպառ հասանելիություն»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը, կարևորելով Team Telecom Armenia-ի հետ համագործակցությունը, նշում է․
«Նմանատիպ խոշոր ընկերությունների հետ գործընկերային հարաբերությունները շատ էական ու ոգևորիչ են։ Team Telecom Armenia-ի այս աջակցությունը թույլ է տալու էլ ավելի կրճատել մարզ-մայրաքաղաք հեռավորությունը՝ և բառիս բուն իմաստով, և փոխաբերական։ Գերարագ ինտերնետ հասանելիությունը և մարզաբնակ երիտասարդի հաղորդակցության միջոցների բարելավումը էական նշանակություն ունեն մեր կենտրոնների համար։ Team-ի կողմից իրականացված այս ներդրումը, համոզված եմ, սկիզբն է գործընկերային այն հարաբերությունների, որոնք հետագայում լայն իմաստով նպաստելու են կենտրոնների զարգացմանն ու առաջընթացին»։
Նախաձեռնության շնորհիվ մարզաբնակ երիտասարդները հնարավորություն կունենան նաև իրենց համայնքի «Լոֆթ» կենտրոններում հետևելու միջազգային, համապետական և այլ իրադարձությունների հեռարձակմանը՝ այդ կերպ մաս դառնալով մշակութային, կրթական, սպորտային և այլ իրադարձությունների։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում