Այս շաբաթ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներկայացուցիչներն առաջարկել են բանկերին արգելել կրիպտոարժույթների օգտագործումը։ Հայտնում է Finance.ua-ը։
Ըստ UNCTAD-ի՝ կրիպտոարժույթների ծախսերն ու հնարավոր ռիսկերը գերազանցում են դրանց օգտագործման առավելությունները։
Բացի այդ, ըստ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներկայացուցիչների` աշխարհի կառավարությունները պետք է լրացուցիչ հարկեր սահմանեն կրիպտոարժույթով գործարքների համար, սահմանափակեն թվային ակտիվների գովազդը և արգելեն բանկերին կրիպտոարժույթներ օգտագործել:
UNCTAD-ի անդամները նշում են կրիպտոարժույթով գործարքների հետ կապված բարձր ռիսկերի առկայությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում