Օլիմպիական խաղերին ընդառաջ Յունիբանկը դարձել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր գործընկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ամռանը Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին հայ մարզիկները կպատրաստվեն ինչպես հարկն է։ Տղաներին ֆինանսապես կօգնի Յունիբանկը՝ դառնալով Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր գործընկերը։ Համաձայնագիրը ստորագրում են բանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանն ու ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը։

Յունիբանկի ֆուտզալի թիմն այս տարի ֆինանսաբանկային առաջնությունում ցուցաբերելով փայլուն մասնակցություն՝ դարձավ առաջնության բացարձակ հաղթող, որն էլ UNISPORT ակումբի ստեղծման գլխավոր պատճառը դարձավ։

«Այս ակումբը նպաստելու է տարբեր մարզաձևերի, այդ թվում՝ ըմբշամարտի առաջխաղացմանը»,- նշում է ակումբի տնօրենը, հավելում՝ ակումբին արդեն միացել են Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը շնորհակալ է Յունիբանկին՝ իրենց կողքին կանգնելու և տղաների հաղթանակին հավատալու համար։ Ռոբերտ Խաչատրյանը վստահ է՝ ոչ միայն բանկը, այլև հայ ժողովուրդը օլիմպիական խաղերում տեսնելու է հայ ըմբիշների փայլուն մենամարտը։

Յունիբանկից վստահեցնում են՝ իրենք կանգնած են հայկական սպորտի կողքին ցանկացած պահի, որ տղաներն իրենց հաղթանակներով հաղթական պահեր ավելի հաճախ պարգևեն հայ ժողովրդին։

Բանկն աջակցելու է ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև պատանեկան ու սիրողական սպորտաձևերում տարբեր նախաձեռնությունների՝ հավատարիմ մնալով իր սկզբունքին՝ Միասին դեպի նոր հաղթանակներ:

Share This Article