Միասնական տոմսային համակարգի ծրագրի շրջանակում Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են մոտ 20 վճարային տերմինալներ։
Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ. Բաբկեն Սեդրակյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում մետրոպոլիտենը կհամալրվի մեկ շարժակազմով` երեք վագոններով։
«Երկու շարժակազմ էլ 3-ական վագոններով առաջիկա ամիսներին գիծ դուրս կգա։ Արդյունքում 3 ամսվա ընթացքում կունենանք երեք նոր շարժակազմ»,- ասել է Սեդրակյանը։
Սեդրակյանի խոսքով՝ շուրջ 120 մլն դրամի պահեստամասերի, 220 մլն դրամի շարժասանդուղքների և այլ գնումների համար հատկացումների անհրաժեշտություն կա։