Կապալառու կազմակերպության կողմից մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, իրականացվում են պարզ և համալիր փորձաքննության աշխատանքները, ավարտից հետո պատրաստ կլինեն շինարարության աշխատանքների մրցույթին ներկայացնելու:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
«Մենք ստացել ենք ամբողջական փաթեթը, այն համալիր փորձաքննության իրականացման դաշտում է, պետք է խնդրեմ, որ աշխատանքներն ամփոփելուց հետո միանգամից մրցույթի դնենք` առանց ֆինանսական միջոցների, հարցը հընթացս կսկսենք լուծել: Պատրաստ լինենք, որ հաջորդ տարվանից «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինաշխատանքները պետք է սկսենք»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում