Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան առատ տեղումների ֆոնին առնվազն 35 չվերթ է հետաձգվել, ևս 4-ը` չեղարկվել,- գրում է РИА Новости-ին:
Նշվում է, որ Մոսկվայի ժամանակով 07։24-ի դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել՝ 3-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել՝ մեկը, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 7 չվերթ։
Եղանակային կանխատեսումների համաձայն՝ Մոսկվայում «ձնաբուք» կլինի, քամու ուժգնացումը վայրկյանում կհասնի 17 մետրի: