Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` ձեռք է բերվել 50 ձնամաքրման տեխնիկա` նախատեսված մայթերը մաքրելու համար:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Նշվելէ, որ տեխնիկան արդեն իսկ Երևանի քաղաքապետարանի հիմնարկի ենթակայության ներքո է:
Երևանի քաղաքապետարանի հաշվարկում առկա է նաև 38 վերապրոֆիլավորված աղցան մեքենա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում