Պատմության թանգարանում բացվել է ՀՀ ազգային արժույթի ստեղծման 30-ամյակին նվիրված ցուցադրություն

1 Min Read
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ» խորագրով նոր ցուցադրություն՝ նվիրված ՀՀ ազգային արժույթի ստեղծման 30-ամյակին։ Այս մասին նշված է Հայաստանի պատմության թանգարանի Ֆեյսբուքի էջում։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում նշել է, որ ցուցադրությունն ընդգրկում է պատմական կարևոր հաջորդական շրջափուլեր և ցուցադրության մեջ հատուկ շեշտադրումներ են արված ներկայիս ազգային արժույթի ստեղծման վրա։
ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը շնորհավորել է ներկաներին ազգային արժույթի 30-ամյա հոբելյանի առթիվ և ներկայացրել դրամի ստեղծման պատմությունը, այդ ժամանակաշրջանի մարտահրավերներն ու դժվարությունները։ Թանգարանի դրամագիտության բաժնի ղեկավար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ բացի ազգային արժույթի 30-ամյակից, կարող ենք ասել, որ նշում ենք նաև դրամի մոտ 2100-ամյակը՝ հաշվի առնելով Տիգրան Մեծի դրահմաների թողարկման սկիզբը։
«Ցուցադրությունում ներկայացված են մոտ 600 նմուշներ, որում տեղ են գտել դրամի ստեղծման հետ կապված դեռևս չցուցադրված բացառիկ նմուշներ, Աշոտ Մանուկյանի կողմից արված դրամների էսքիզներ, ինչպես նաև կարևոր նմուշներ ՀՀ Կենտրոնական բանկի հավաքածուից»,- նշված է գրառման մեջ։
Share This Article