Հայաստանը շարունակում է կախված մնալ արտերկրից փոխանցված գումարներից, որոնք, ինչ խոսք, էապես նպաստում են ՀՀ տնտեսության աշխուժացմանը: Դիտարկենք, սակայն, նաև հարցի մյուս կողմը. Հայաստանից նաև գումարներ են հոսում արտերկիր։
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված վիճակագրության համաձայն՝ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալները 2023թ-ի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել են մոտ 444․4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկիր ուղարկված գումարների ծավալները՝ մոտ 348 մլն ԱՄՆ դոլար։
Ստացվում է, որ 2023թ-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացված և ուղարկված գումարների ծավալների տարբերությունը կազմել է մոտ 97 մլն ԱՄՆ դոլար։ Այս փոխանցումներում տարբերակում են առևտրային և ոչ առևտրային մասերը։
- ԿԲ բնորոշմամբ՝ ՀՀ Ֆիզիկական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են համարվում հաճախորդի անունով արտերկրից ստացված (արտերկիր փոխանցված) անհատույց ֆինանսական միջոցները, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, մասնավորապես՝ ընթացիկ ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները (բացառությամբ՝ անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, ներդրումների և շինարարական աշխատանքների իրականացման համար ստացված/փոխանցված ֆինանսական օգնությունը), նպաստները, թոշակները և այլ նմանատիպ միջոցները, ինչպես նաև աշխատանքի դիմաց ստացված (վճարված) աշխատավարձը, երբ շահառուն աշխատել է արտերկրում տեղակայված կազմակերպությունում և աշխատավարձը ստանում է արդեն իր երկրում:
Ուսումնասիրենք այն 10 երկրները, որոնց մասով ունենք ոչ առևտրային ներհոսքի առավելագույն ծավալներ․
Առաջին հորզոնականում է հայտնվել հարևան Իրանը: Այստեղից Հայաստան փոխանցված 10 հզր ԱՄՆ դոլարն ամբողջությամբ ունեցել է ոչ առևտրային նպատակ։
Իրանին հաջորդում է Ուզբեկստանը, որտեղից փոխանցված 434 հզր ԱՄՆ դոլարի 87%-ն է ունեցել ոչ առևտրային նպատակ։
Երրորդ տեղում է Բելառուսը, որտեղից փոխանցված 94 հզր ԱՄն դոլարի 76%-ն է եղել ոչ առևտրային բնույթի։
Սև ուրբաթը՝ հայկական բանկերում, և թե ինչպե՞ս չդառնալ կիբերհանցագործությունների զոհ
Իսկ որոնք են այն 10 երկրները, որոնց մասով ունենք ոչ առևտրային արտահոսքի առավելագույն ծավալներ.
Ինչպես տեսնում ենք, առաջին հորիզոնականում են հայտնվել Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Մեն կղզին։ Այս ուղղություններով 2023թ-ի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանից փոխանցում է կատարվել համապատասխանաբար 2 հզր, 3 հզր և 1 հզր ԱՄՆ դոլար, որոնցից յուրաքանչյուրի 100%-ը ունեցել է ոչ առևտրային նշանակություն։
Երկրորդ հորիզոնականում է Ուկրաինան՝ 89,7% ցուցանիշով։ Սա նշանակում է, որ 2023թ-ի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանից Ուկրաինա փոխանցված շուրջ 1 մլն ԱՄն դոլարի 89,7%-ն ունի ոչ առևտրային նշանակություն։
Երրորդ տեղում է Ավստրալիան, որտեղ փոխանցվել է 256 հզր ԱՄն դոլար, որի 43%-ը եղել է ոչ առևտրային նշանակության։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում