Գերմանիայի տնտեսության նկատմամբ ներդրողների վստահությունն անսպասելիորեն նվազել է օգոստոսին

1 Min Read

Գերմանիայի տնտեսության նկատմամբ ներդրողների վստահության ինդեքսն օգոստոսին նվազել է մինչև 55,3 կետ՝ հուլիսի -53,8 կետից, ասվում է Եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնի զեկույցում։ DailyFX պորտալի հարցմանը մասնակցած վերլուծաբանները ակնկալում էին, որ ցուցանիշը կկազմի -53,8 կետ: Փոխանցում է Bloomberg-ը։

Ընդ որում, զեկույցի համաձայն, վերջին անգամ նման ցուցանիշ Գերմանիան ունեցել է 2008 թվականին։ Այդ տարվա նոյեմբերին տնտեսության նկատմամբ ներդրողների վստահության ինդեքսը կազմել է -53,5 կետ, իսկ հոկտեմբերին ՝ -63 կետ:

Երկրում ընթացիկ տնտեսական պայմանների ինդեքսը հուլիսի -45,8 կետից նվազել է մինչև -47,6 կետ։ Վերլուծաբանները կանխատեսում էին, որ այդ ցուցանիշը կկազմի -48։

Բացի այդ, կազմակերպության տվյալներով, եվրոգոտու ընթացիկ տնտեսական պայմանների ինդեքսը օգոստոսին բարձրացել է մինչև -42 կետ՝ հուլիսի – 44,4 կետից, մինչդեռ տնտեսական սպասումների ինդեքսը նվազել է 3,8 կետով՝ մինչև -54,9 կետ՝ մեկ ամիս առաջվա 51,1 կետից։

Կիսվեք այս հոդվածով