Գյումրու չոր նավահանգստի նախագիծը տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում է:
Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ տեղեկացնելով, որ նախագիծը կազմելու համար հրավիրված հոլանդական ընկերությունն արդեն ավարտում է աշխատանքը։
Քերոբյանի խոսքով` նախնական տվյալները ցույց են տալիս, որ նախագիծը կարող է ներդրողների մոտ էական հետաքրքրություն առաջացնել, հատկապես, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հենց այդ խաչմերուկում` հարավից հյուսիս երթուղու վրա է գտնվում Գյումրին և չոր նավահանգստի հատվածը:
«Այստեղ ոչ միայն լոգիստիկ հանգույց է լինելու օդային, ցամաքային և երկաթուղային ճանապարհներով, այլև ինդուստրիալ պարկ է, որտեղ գտնվելու են առաջնակարգ գործարաններ»,-նշել է Քերոբյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում