ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած քաղաքացիներից մեկը խնդրել է անդրադառնալ ասֆալտի որակին, ասֆալտի քանդման պատճառով վարորդի համար ստեղծվող խնդիրներին:
ՀՀ վարչապետը պատասխանել է, որ վերջին շրջանում մի քանի բողոքներ է տեսել այս թեմայով, նաև քաղաքապետարանի գործընկերների հետ զրույց է ունեցել:
«Նրանց պարզաբանմամբ` խնդիրները կարող են լինել այն պարագայում, երբ իրականացվում է հրատապ գործողություն. օրինակ` ջրագծեր, էլեկտրագծեր, կոյուղագծեր, վթարներ վերացնելու համար քանդվում է ասֆալտը, որ իրականացնում է ոչ թե Երևանի քաղաքապետարանը, այլ տարբեր ընկերություններ: Հիմնական խնդիրները որակի հետ կապված այս հատվածում են տեղի ունենում, բայց եթե անգամ Կառավարության ծրագրերում են անորակ աշխատանքներ լինում, չպետք է վճարվեն: Պետք է երաշխիքներ ստեղծվեն, որ վճարվում է միայն որակյալ աշխատանքի համար, պետք է որակը ստուգելու չափանիշներ լինեն: Լաբորատորիաներ են տանում, կտրում են ասֆալտը, տանում լաբորատորիա, վիզուալ որակը նույնպես կարևոր է: Ես խնդիր եմ առաջադրել քաղաքապետարանին և քաղաքապետին, որ պետք է սկզբունքային լինել այս հարցում, որ դիսկոմֆորտներ չլինեն»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում