ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին, արձագանքել է բարձր տոկոսադրույքների վերաբերյալ մտահոգություններին:
Նրա խոսքով՝ բանկային համակարգը շատ է փորձ արվում դեմոնիզացնել, որի մեջ հասկանալի բան կա, մարդկային էությունից է երևի. մարդիկ հաճույքով փող վերցնում են, վերադարձնելն այնքան էլ հաճելի չէ, բայց տոկոսների պրոբլեմը հասկանալի է:
«Ուզում եմ հասկանանք` բանկային համակարգը ոնց է աշխատում. վարկը, որ պետք է վերցնեք, բանկերին փող որտեղից, որ մեզ վարկ են տալիս: Այն ձևավորվում է հետևյալ կերպ. քաղաքացիներն իրենց գումարը դնում են բանկերում որպես ավանդ, բանկը մի խմբից փողերը հավաքում է, տալիս մեկ այլ խմբի, և որ քաղաքացիները շահագրգռված լինեն փողը ոչ թե դարակում պահել, այլ բանկում, բանկերը տոկոսներ են առաջարկում: Այսինքն` բանկը պետք է փող տվող քաղաքացիներին ավելի շատ տոկոս առաջարկի, որ փող վերցնողներին տա. տոկոսով փող է հավաքում և տոկոսով տալիս»,- ասել է նա:
Վարչապետի համոզմամբ` եթե բանկային աշխատանքը ճիշտ պատկերացնենք, շատ դեպքերում պրոբլեմներն ավելի հասկանալի կլինեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում