Վարչապետը ԼՂ-ից տեղահանվածների վերաբերյալ հանձնարարականներ է տվել

1 Min Read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացին, պատասխանելով մտահոգությանը, որ քաղաքացիության բացակայությունը խոչընդոտ է դառնում հանրային ծառայություններում պաշտոնի անցնելու համար, ասել է, որ հանձնարարական է տվել, որ քաղաքացիության հարցի լուծումը տեղի ունենա հնարավորինս արագ:

«Մենք կարող ենք առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել այն բռնի տեղահանվածների համար, ովքեր արդեն իսկ դիմել են հանրային ծառայություններում պաշտոնների անցնելու համար, որովհետև մյուս դեպքերում քաղաքացիության անհրաժեշտություն չկա»,- ասել է նա:

Վարչապետը հույս հայտնել, որ այդ տվյալները կկարողանան արագ հավաքագրել:

«Ես կհանձնարարեմ` այն քաղաքացիները, որ դիմել են hանրային ծառայություններում աշխատանքի անցնելու համար, և խոչընդոտը քաղաքացիությունն է, որ նրանց գործերն ավելի արագ քննարկվեն ու լուծվեն: Նաև հանձնարարում եմ, որ հանրային ծառայություններում աշխատանքի անցնելու համար դիմած մեր քույրերի ու եղբայրների գործերը, արդեն իսկ պայմանավորված արագությունից, արագ լուծում ստանան»,- նշել է նա:

Կիսվեք այս հոդվածով