2024թ. բյուջեով անվճար տրամադրվող դեղերի ցանկը կընդլայնվի: Այս մասին ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փորձում ենք այնպես անել, որ պետբյուջեի միջոցներից արվող ծախսերի մեջ ընտրենք կոնկրետ հիվանդությունների համար նախատեսված դեղեր, որտեղ գին-որակ հարաբերակցությունը լինի բալանսավորված և տրամաբանական»,- ասել է նա։
Վարչապետն այս համատեքստում կարևորել է նաև առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը:
«2024թ. ներդրվելու է առողջապահական ապահովագրության համակարգ: Պետբյուջեի միջոցների հաշվին առաջին փուլում այդ ապահովագրությունից օգտվելու են առավել խոցելի խավերը: Նախատեսել ենք մեխանիզմներ, երբ ապահովագրված անձը ճկունության որոշակի հնարավորություն կունենա՝ ինքը ձեռք բերելով իր նախընտրած դեղերը»,- ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում