Ակադեմիական քաղաքում պետք է գոյություն ունենան մինչև 8 պետական բուհ և այդ բոլոր բուհերը պետք է ֆինանսավորվեն պետական բյուջեի կողմից:
Այս մասին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:
«Պետությունը պետք է ամբողջությամբ ֆինանսավորի բուհերը, հիմա գիտեք, որ բուհերին պետական բյուջեն ամբողջությամբ չի ֆինանսավորում, ֆինանսավորվում են ուսման վարձերի տեսքով:
Իհարկե Ակադեմիական քաղաքում վճարովի համակարգերը չեն բացառվի, բայց ՀՀ քաղաքացիները, ովքեր պատշաճ առաջադիմություն կցուցաբերեն, այդ պարագայում կրթությունը նրանց համար կլինի անվճար»,- ասել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում