ՀՀ-ում գործում է էլեկտրաէներգիայի մի քանի սանդղականի սակագին, դա կապված է ծախսի ծավալի հետ, շատ դեպքերում խոշոր կամ որոշակի սանդղակի մեջ սպառողները վճարում են ավելի շատ, քան կենցաղային մակարդակում էներգիա սպառողները: Այս մասին ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրել է, որ նաև սոցիալապես խոցելի խմբերին են փորձում պաշտպանել, որ նրանց համար սակագինը հնարավորինս ընդունելի լինի:
«Բայց այդ խնդրի լուծումն էլ ենք տվել. եթե ունեք բիզնես, և էլեկտրաէներգիա եք սպառում, երկու լուծում կա. մենք ազատականացրինք էլեկտրաէներգիայի շուկան, սա չափազանց կարևոր որոշում է. այո, կա էլեկտրաէներգիայի սակագին, բայց քանի որ տարբեր արտադրողներ կան, ընդ որում` տարբեր սակագներ ունեն, ցանկացած սպառող կարող է էներգիա գնել ոչ թե ՀԷՑ-ից, այլ էներգիա արտադրողից: Դուք կարող եք աել` ես այս էներգիան չեմ ուզում, գնաք, բանակցեք որևէ արևային կայանի, հիդրոկայանի հետ, նրանցից կամ շուկայի էլեկտրաէներգիա վաճառողներից ձեռք բերեք էլեկտրաէներգիա` ձեր պայմանավորված սակագնով. ընդհանուր էլեկտրաէներգիայի 19 տոկոսը հենց այս մեխանիզմով է բաշխվում»,- ասել է նա:
Վարչապետը նկատել է, որ թեպետ գիշերը այդ կայանները հոսանք չեն տալիս, բայց ցերեկն արտադրածը ՀՀ էներգետիկ համակարգը վերցնում է, իսկ սպառողն իր արտադրած, կուտակած, չօգտագործած էներգիան կարող է հետ ստանալ, ինչը էներգետիկ ծախսերը էականորեն կնվազեցնի :
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում