Ավարտվել է Ակնաղբյուր ավտոճանապարհի 2.85 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը

0 Min Read
Ավարտվել է Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2.85 կմ ճանապարհահատվածի և դեպի Մատուռ տանող 0.246 կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Տավուշի մարզում գտնվող ճանապարհը ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգել է «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ն։ Տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։

Կիսվեք այս հոդվածով