ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից հայտնում են, որ այսօր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման տարեդարձն է։
Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA/ՀԸԳՀ) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին։
«Այս համաձայնագիրը նոր դուռ է բացել դեպի համագործակցության նոր դարաշրջան՝ խթանելով ՀՀ տնտեսական զարգացումը և ամրապնդելով Հայաստանի և ԵՄ-ի միջև կապերը։ ԵՄ-ն շարունակում է համագործակցել ՀՀ-ի կառավարության և քաղաքացիական հասարակության հետ՝ CEPA-ի ողջ ներուժն իրացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում