Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը 7 մլն ռուբլով տուգանել Է Telegram մեսենջերին՝ ծայրահեղական տեղեկատվությունը չջնջելու համար, փոխանցում է РИА Новости – ն:
Խոսքը «Остановите вагоны» տելեգրամ-ալիքի մասին է, որը հրապարակել է գրառումներ՝ ռազմական տեխնիկայով գնացքները ուշացնելու «սաբոտաժի թեթև մեթոդների» մասին։ Բացի այդ, նշվել է անարխիզմի մասին ալիքների մի խումբ։
Նշենք, որ այսօր դատարանն արդեն տուգանել է մեսենջերին 4 միլիոն ռուբլով՝ Ուկրաինայում հատուկ գործողության մասնակից ռուս զինծառայողների անձնական տվյալներով բոտը չջնջելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում