Սննդամթերքի գները 2023թ-ի մայիս-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ շարունակաբար նվազել են։ Դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ սննդամթերքի գների ամենամեծ անկումը գրանցվել է հունիս ամսին՝ -5,8%։ 2023թ-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի գները նվազել են 3%-ով։
Որ ոլորտներում է գրանցվել առավելագույն գնաճ և գնանկում. Հոկտեմբերը՝ թվերով. Ինֆոգրաֆիկա
Նկատենք, որ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով գների անկում դիտվել է ՀՀ բոլոր խոշոր քաղաքներում։ Գնանկման ամենափոքր ցուցանիշը նկատվել է Վաղարշապատում, որտեղ 2023թ-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գները նվազել են 0,9%-ով։
Իսկ գների ամենամեծ անկումը դիտվել է Իջևանում և Վանաձորում՝ համապատասխանաբար 5,4%-ով և 5,2%-ով։
Վերադառնալով սննդամթերքի գներին՝ ուսումնասիրենք՝ որ ապրանքների մասով է արձանագրվել առավելագույն գնաճ և գնանկում․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գների աճ դիտվել է բանջարեղենի մասով`(թարմ կամ պաղեցրած տերևավորներ, ցողունավորներ և արմատապտուղներ) շուրջ 23,6%-ով։
Զգալիորեն աճել է ձվի գինը՝ 13,3%-ով։ Հանրապետությունում ալյուրի և այլ ձավարեղենի գները նվազել են երկնիշ թվով՝ 19,5%-ով։ Նվազել է նաև խոզի մսի գինը՝ 13,2%-ով։
Ամենախոր գնանկումը նկատվել է սննդային յուղերի մասով՝ մոտ 31%-ով։
Այսօր Հայաստանում գնաճ չկա․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ