Ամերիկյան բանկերն օգնել են հաճախորդներին ազատվել ռուսական պարտատոմսերից

Ուոլ Սթրիթի խոշորագույն բանկերը վերսկսել են ռուսական պարտատոմսերի վաճառքը

1 Min Read

Ուոլ Սթրիթից մի քանի խոշոր բանկեր սկսել են հաճախորդներին առաջարկել իրենց ծառայությունները Ռուսաստանի պարտքային պարտավորություններով գործարքներ իրականացնելու համար, ինչը ներդրողներին ևս մեկ հնարավորություն է տալիս ազատվել այն ակտիվներից, որոնք Արևմուտքը այլևս «չի ողջունում», հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով բանկային փաստաթղթերը:

Հունիսին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տնտեսական պատժամիջոցների շրջանակներում արգելել էր ամերիկյան ներդրողներին գնել ցանկացած ռուսական արժեթղթեր։ Այժմ, համաձայն վեց բանկերի հաղորդագրությունների, որոնց հետ ծանոթացել է գործակալությունը, ինչպես նաև աղբյուրների հայտարարություններին, Ուոլ Սթրիթի խոշորագույն ընկերությունները զգուշորեն վերադարձել են ռուսական պետական և կորպորատիվ պարտատոմսերի շուկա:

Ինչպես երևում է փաստաթղթերից, շուկա մուտք գործած բանկերի թվում են JPMorgan-ը, Bank of America-ն, Citigroup-ը, Deutsche Bank-ը, Barclays-ը և Jefferies-ը:

Կիսվեք այս հոդվածով