Վարկային տոկոսների աճը եղել է շատ ավելի մեղմ, քան Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորաման տոկոսադրույքի խստացումը։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկայինև բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4,25-ից բարձրացրել ենք մինչև 10,75, բայց որևէ վարկային տոկոս երկրում 6%-ի չափով չի աճել»,- ասաց Մարտին Գալստյանը։
«Ժամանակային լագով մեր որոշումն ազդել է վարկային տոկոսների վրա, մասնավորապես, հիպոթեքային վարկերի տոկոսադրույքների վրա»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ չի բացառվում՝ տոկոսադրույքը որոշ ժամանակ անց սկսի նվազել։
Հայաստանում ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքները վերջին 3 տարում աճել են շուրջ 2, 5 %-ով։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից։
Այսպիսով՝ եթե 2021 թվականի սկզբին դրամով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը 10․ 3 % էր, 2023 թվականի երրորդ եռամսյակում այն հասել է 12,52 %-ի։
Banksnews.am-ը ներկայացնում է վերջին 3 տարիների պատկերը՝ ինֆոգրաֆիկայով։