Մեքենաները հաստատ թանկանալու են․ պետությունը ինչո՞ւ է միջամտում տնտեսվարողի գործերին․ ակցիայի մասնակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ավտոներկրողներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց։

Ավտոներկրողները դեմ են Կառավարության ներկայացրած և ԱԺ-ի ընդունած Հարկային օրենսգրքում նոր փոփոխություններին, որոնք ուժի մեջ են մտնում մի քանի օրից՝ դեկտեմբերի 10-ից:

Ավտոներկրող Վարդան Օնանյանը BanksNews-ի հետ զրույցում ասաց, որ կան գործարարներ, ովքեր զբաղվում են նաև ավտոմեքենաների ներկրմամբ, մասնավորապես՝ ԱՄՆ-ից։

«Հայտնի է, որ դրսից ներկրած ավտոմեքենաների արժեքները շատ ավելի ձեռնտու են, քան այստեղ գործող արժեքները։ Այդ պատճառով շատ են մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկանում են թեկուզ 3 ամիս սպասել, բայց ունենալ ավելի լավ, էժան մեքենա։ Ինչն է խնդիրը։ Մեզ նման ընկերությունները նախնական պայմանագիր են կնքում հաճախորդի հետ, ու փաստացի արձանագրվում է նաև մեքենայի գինը՝ գործող օրենքների ու հարկերի համաձայն։ Ամեն ինչ արվում է սպիտակ դաշտում, ոչ մի թաքուն բան չկա։ Եվ այն գները, որոնցով մեքենաները դուրս են գալիս աճուրդի, պարզ տեսնում են նաև մեր ՊԵԿ-ում, և մեքենաների մաքսազերծումն էլ, բնականաբար, այդ թվով է կատարվում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով