Ղազախստանում McDonald’s-ի ռեստորանները նոր անուն ունեն

1 Min Read

McDonald’s-ը 2022 թվականի նոյեմբերին դադարեցրեց ռեստորանի գործունեությունը Ղազախստանում։ Հունվարից սկսեց գործել «Մենք բաց ենք» ցուցանակով, իսկ օգոստոսին արդեն ռեստորանների անուննեը փոխարինվեցին աշխատակիցների անուններով,- գրում է РБК-ն:

Գլխավոր տնօրեն Ասետ Մաշանովը դա բացատրել է նրանով, որ դրա հիմքում ընկած է «Ես կարևոր եմ»-ի փիլիսոփայությունը։

Մի կողմից, «I’M»-ը պարզապես «ես»-ն է», իսկ մյուս կողմից, «I’m»-ի՝ «i»-ի կետի փոխարեն սրտի նշան է, որը նշանակում է «Ես սիրում եմ «m»-ը, որտեղ «m» տառն ասոցացվում է ռեստորանի նախորդ անվան հետ:

McDonald’s-ի առաջին ռեստորանը Ղազախստանում բացվել է 2016թ.: McDonald’s-ը դադարեցրել է գործունեությունը Ղազախստանի ռեստորաններում 2022 թվականի նոյեմբերին։

Նշվում է, որ մատակարարման  խափանումների պատճառով ընկերությունները չեն կարողացել միս գնել Ռուսաստանից։

McDonald’s-ի նախկին ռեստորանները եղել են առանց անունների, և ցուցանակների վրա պարզապես  գրված է եղել «Մենք բաց ենք»։ Օգոստոսին դրանք թարմացվել են, և «Մենք բաց ենք»-ը փոխվել է աշխատակիցների անուններով, օրինակ՝ «Ես Մադիյարն եմ» և այլն։


McDonald’s-ը հայտնել է ԱՄՆ գրասենյակները փակելու մասին


 

Կիսվեք այս հոդվածով